Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Պրոֆեսիոնալը 80 տարեկան է

Պրոֆեսիոնալը 80 տարեկան է
11.04.2013 | 10:28

Ժան Պոլ Բելմոնդոն տոնում է իր 80-ամյակը: Նրա դեբյուտը 1950 թվականին էր, Փարիզում, երբ «Քնած գեղեցկուհին» պիեսում խաղաց արքայազնի դերը: Հանրաճանաչություն գեղեցկադեմ ֆրանսիացուն բերեց կինոն, 60-ական թվականներից: 70-ականներին Ժան Պոլ Բելմոնդոն արդեն փառքի գագաթնակետին էր, նկարահանվում էր Ժան Լյուկ Գոդարի, Կլոդ Լելյուշի, Մարսել Կարնեի, Ժան-Պիեռ Մելվիլի ֆիլմերում: 2008-ին տևական ընդմիջումից հետո Բելմոնդոն նկարահանվեց «Մարդը և նրա շունը» ֆիլմում, որ ռեժիսոր Ֆրանսիս Յուստերը հատուկ նրա համար էլ նախաձեռնել: «Թեպետ նկարահանվել եմ 95 ֆիլմում ու թատրոնում 40 դեր եմ խաղացել, այս նկարահանումներում երջանիկ էի, ինչպես երբեք»,-ասել է դերասանը:

Դիտվել է՝ 2628

Մեկնաբանություններ